Իսրայելցի հնագետները հայտնաբերել են Գեթ աստվածաշնչյան քաղաքի դարպասները

20:31 • 04.08.15

Բար-Իլանի համալսարանի հնաբանները Հուդայի լեռների ստորոտին հայտնաբերել են փղշտացիների հայտնի քաղաքի` Գեթի դարպասներն ու պատերը, որտեղ աստվածաշնչյան առասպելների համաձայն` ծնվել է Գողիաթ հսկան, որին մենամարտի ժամանակ հաղթել է հրեա ապագա թագավոր Դավիթը:


Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն` Իսրայելի Ռամաթ Գան քաղաքի համալսարանի գիտնականները 20 տարի շարունակ պեղումներ են կատարում  Հևրոն լեռան նախալեռներում, որտեղ հնում գտնվում էին փղշտացիների տիրույթները, ովքեր էլ Իսրայելի առաջին ղեկավարների տարածաշրջանային հակառակորդներն էին:


Ինչպես նշում է հնագետների ղեկավարը` նոր հայտնագործություններն առավել նշանակալի են, քանի որ իրենց հաջողվել է գտնել Գեթ քաղաքի դարպասները, որտեղ, ըստ առասպելի, թաքնվում էր Դավիթ արքան Սաուլ արքայի ցասումից:


Գիտնականների խոսքով` իրենց դեռ չի հաջողվել որևէ գրավոր աղբյուր գտնել այն մասին, որ հայտնաբերված տարածքն իսկապես այն նույն հնավայրն է:

 

Իսրայելցի հնագետները հայտնաբերել են Գեթ աստվածաշնչյան քաղաքի դարպասները