Apple-ը կարող է ձայնային հաղորդագրությունները տեքստի վերածող ծառայությունը թողարկել 2016 թվականին

12:59 • 04.08.15

Ամերիկյան Apple ընկերությունն ավարտում է Siri վիրտուալ օգնականի հիման վրա ձայնային փոստի թեստավորումը: Նորարարությունը կարող է թողարկվել արդեն 2016 թվականին, գրում է ТАСС-ը:

 

Siri-ի կատարելագործման շնորհիվ iOS օպերացիոն համակարգով աշխատող բջջային սարքերը կկարողանան սմարթֆոնների էկրանին կարդալ տեքստի վերափոխված ձայնային հաղորդագրությունները: Այդկերպ՝ օգտատերերը կստանան խելացի ինքնապատասխանիչ, որը նաև որոշակի անձանց տեղեկություն կհաղորդի այն մասին, թե ինչու բաժանորդը չի պատասխանում և որտեղ է:

 

«Apple-ի այս լուծումը միաժամանակ անհավատալի պարզ է և խելացի: Մարդկանց դուր է գալիս ձայնային հաղորդագրություն թողնել, քանի որ դա ավելի արագ է, քան տեքստ հավաքելը, սակայն նրանց դուրս չի գալիս դրանք ստանալ, քանի որ ավելի արագ է կարդալ տեքստը, քան լսել հաղորդագրությունը: Նոր ծառայությունը սերունդների միջև կամուրջ կդառնա. մեծ տարիքի մարդիկ սիրում են ձայնային փոստը, իսկ երիտասարդները՝ ոչ»,- գրում է Business Insider-ը:

Apple-ը կարող է ձայնային հաղորդագրությունները տեքստի վերածող ծառայությունը թողարկել 2016 թվականին