Apple-ը բջջային օպերատոր կդառնա

17:08 • 04.08.15

Apple կորպորացիան բջջային կապի վիրտուալ օպերատոր (MVNO) կդառնա և կսկսի համապատասխան ծառայություններ տրամադրել, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Քանի որ ընկերությունը չունի սեփական բջջային ենթակառուցվածքը, այն ծառայություններ կմատուցի այլ օպերատորների ցանցերով: Աղբյուրների համաձայն՝ Apple-ը պատրաստվում է գործարքներ կնքել AT&T կամ Sprint բջջային կապի օպերատորների հետ:

 

Չնայած MVNO-ն թողարկելու նախապատրաստական աշխատանքների սկսվելուն՝ մինչև շուկայում նոր օպերատորի հայտնվելը կարող է անցնել մինչև հինգ տարի: 2015 թվականի ապրիլին նմանատիպ նախագիծ է հիմնել Google-ը: Այն օգտագործում է Sprint, T-Mobile ամերիկյան օպերատորների ցանցերը, ինչպես նաև Wi-Fi:

 

Apple-ը բջջային օպերատոր կդառնա