Աշխարհի ամենամեծ ինքնաթիռն օդ կբարձրանա եկող տարի (լուսանկարներ)
Աշխարհի ամենամեծ ինքնաթիռը, որը ստացել է Stratolaunch Carrier անվանումը, կիրականացնի իր առաջին փորձնական թռիչքը 2016թ. սկզբին, հայտնում է The Daily Mail-ը:
117մ թևերի բացվածքով հսկայական ինքնաթիռը դեռևս գտնվում է կառուցման փուլում` Կալիֆոռնիայում: Աղբյուրը հավելում է, որ Stratolaunch Carrier-ն իր չափերով հավասար է ֆուտբոլային դաշտի:
Հայտնի է, որ ինքնաթիռն օգտագործվելու է տարատեսակ արբանյակներ դեպի ուղեծիր հասցնելու համար: Ըստ մասնագետների՝ այս ինքնաթիռի օգտագործումը թույլ կտա մեծ քանակությամբ վառելիք տնտեսել արբանյակներն ուղեծիր ուղարկելու գործընթացի շրջանակում:
Նշվում է, որ Stratolaunch Carrier-ը համալրվելու է 747 դասի 6 հզոր շարժիչով: Օդանավը կկշռի 544.311 կգ, իսկ դրա զարգացրած առավելագույն արագությունը կկազմի 850 կմ/ժ:
















