Ֆրանսիայում «լողացող քաղաքի» նախագիծ է ներկայացվել` հսկա ծովային դևի տեսքով

00:33 • 04.08.15

Ֆրանսիացի ճարտարապետ Ժակ Ռուժերին ցուցադրել է հսկայական դևի տեսք ունեցող  «լողացող քաղաքի» կոնցեպտը:  Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկությունը հրապարակվել է Rougerie պաշտոնական կայքում:

Նախագիծն ստացել է City of Mériens անվանումը և իրենից ամբողջովին էկոլոգիական քաղաք է  ներկայացնում, որն ամբողջությամբ ինքնավար է և կարող է ապահովել ինքն իրեն անհրաժեշտ ամեն ինչով: 


Նախագծված քաղաքի երկարությունը հասնում է 900 մետրի, իսկ լայնությունը` 500 մետրի:
Կառույցի քաշը կկազմի մոտ 2.5 տոննա: Քաղաքի ներսում տեղակայված են ոչ միայն բնակելի տարածքներ, այլև հանգստյան գոտիներ, գիտական լաբորատորիաներ և կոնֆերանս սրահներ դասախոսությունների համար: Լողացող քաղաքը կարող է  7000 մարդ տեղավորել:


 

Ֆրանսիայում «լողացող քաղաքի» նախագիծ է ներկայացվել` հսկա ծովային դևի տեսքով