Մեղր և դարչին. բաղադրատոմս, որ «շարքից հանում է» դեղագործական արդյունաբերությունը

08:15 • 04.08.15

Բաղադրատոմսի տարրերն են մեղրն ու դարչինը, որոնց հիասքանչ միացությունը  բարենպաստ ու բուժիչ ազդեցություն է ունենում  մեր օրգանիզմի վրա` բուժելով մի շարք հիվանդություններ և խանգարումներ, ինչպես օրինակ` սրտի կաթվածի, խոլեստերինի դեպքում և կանխում է մրսածությունն ու քաղցկեղը:



Այս բաղադրությունը բուժական նպատակներով կիրառվել է դարեր ի վեր, և զուր չէ, որ մեղրը անվանել են «աստվածների ուտելիք», իսկ դարչինի հատկություններն է՛լ ավելի նպաստավոր են դառնում, երբ համակցվում են մեկ այլ բաղադրիչի հետ: Այս մասին գրում է Healthy food star-ը` ներկայացնելով այն հիվանդությունները, որոնք ժամանակ օգտակար է մեղրի ու դարչինի խառնուրդը:

Արթրիտ


Արթիտով տառապող մարդիկ օրական երկու անգամ` առավոտյան և երեկոյան, պետք է  մեկ բաժակ ջրում 2 թեյի գդալ մեղր և 1 թեյի գդալ դարչին լուծեն և ըմպեն:

Բշտիկներ


Այս պարագայում անհրաժեշտ է խառնել 3 թեյի գդալ մեղր և 1 թեյի գդալ դարչին` մածուցիկ խառնուրդ ստանալով, որն էլ պետք է քսել բշտիկների և կարմիր հատվածների վրա երեկոյան ` քնելուց առաջ: Արդյունքը նկատելի է երկու շաբաթ կանոնավոր օգտագործումից հետո:

Միզապարկի բորբոքում


2 թեյի գդալ դարչինը և 1 թեյի գդալ մեղրը մեկ բաժակ գոլ ջրում լուծելով և ըմպելով կարելի է վերացնել միզապարկում առաջացած մանրէները:

Սրտային խնդիրներ


Անհրաժեշտ է խառնել հավասար քանակությամբ դարչին և մեղր այնպես, որ մածուցիկ  խառնուրդ ստացվի: Այն կարելի է ուտել մարմելադի փոխարեն: Կանոնավոր օգտագործման պարագայում կնվազի խոլեստերինի մակարդակն արյան մեջ և սիրտը պաշտպանված կլինի կաթվածից ու այլ հիվանդություններից:

Ավելորդ քաշ


Այս «կախարդական» խառնուրդն օգնում է ազատվել ավելորդ քաշից, քանի որ թույլ չի տալիս ճարպերին կուտակվել օրգանիզմում և մաքրում է օրգանիզմը թունավոր նյութերից: Դրա համար պետք է 1 թեյի գդալ դարչինով մեկ բաժակ ջուր եռացնել, սառչելուց հետո ավելացնել 1 ճաշի գդալ մեղր: Ջրի կեսը պետք է խմել քնելուց առաջ, իսկ մյուս կեսն առավոտյան` նախաճաշից կես ժամ առաջ:

Մազաթափության դեմ


Մազաթափությունը բուժելու համար պետք է խառնել 1 ճաշի գդալ մեղրը 1 թեյի գդալ դարչինի հետ և լուծել տաք ձիթապտղի յուղի մեջ: Խառնուրդը պետք է քսել մազարմատներին` մերսելով գխլամաշկը: Այն պետք է թողնել 15 րոպե: Կանոնավոր օգտագործման դեպքում  մազերի առողջությունը կվերականգնվի:
 

Խոլեստերին


Խոլեստերինի բարձր մակարդակ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում 2 թեյի գդալ  մեղրը և 3 թեյի գդալ դարչինը խառնել կես լիտր ջրում և ըմպել ստացված խառնուդը: