Սեքսը ռոբոտների հետ մարդկանց համար 50 տարի հետո նորմա կլինի
The Independent-ը գրում է, որ սեքսը ռոբոտների հետ «նորմա» կդառնա մարդկանց համար 50 տարվա ընթացքում:
Ավելին, վկայակոչելով սեքսի հոգեբանության մասնագետների հաշվարկները` աղբյուրը գրում է, որ 2070-ի դրությամբ սեքսը ռոբոտների հետ ոչ միայն սոցիալապես ընդունելի երևույթ է լինելու, այլև ավելի տարածված է լինելու, քան մարդ-մարդ սեռական կապերը:
Սանդերլանդի համալսարանի մասնագետ դոկտոր Հելեն Դրիսքոլը, ում վկայակոչում է աղբյուրը,միաժամանակ ընդունել է, որ սա մի փոքր շոկային ու «մռայլ հեռանկար» է:
Բայց մասնագետն առաջարկել է միաժամանակ հիշել, թե սեքսի հետ կապված նորմաները ինչպես են անհավատալիորեն փոխվել վերջին 100 տարում:
Աղբյուրը հիշեցնում է, որ շաբաթներ առաջ ռոբոտն առաջին անգամ մարդու ինտելեկտի նշույլներ էր դրսևորել:










