Toyota-ի Yaris Hybrid շարքը համալրվել է ևս երկու մոդելով

15:23 • 04.08.15

Toyota ընկերության Yaris Hybrid շարքը համալրվել է ևս երկու մոդելով՝ Active և Sport, գրում է autoexpress.co.uk-ը։

 

Yaris Hybrid Active մոդելն արժե 14.995 ֆունտ ստերլինգ։ Մեքենան Մեծ Բրիտանիայում ազատվում է հարկերից՝  CO2 գազի արտանետումների ցածր մակարդակի (75գ/կմ) և վառելիքի տնտեսման շնորհիվ։

 

Մեքենան ունի ստանդարտ համալրումներ, երկգոտի կլիմատ կոնտրոլ, համակարգիչ, առջևի և հետևի պատուհանների ավտոմատ կառավարում և ծալովի հետևի նստատեղեր։

 

Yaris Hybrid Sport մոդելն արժե 16.995 ֆունտ ստերլինգ։ Մեքենան ունի մգեցված ապակիներ և մուլտիմեդիա համակարգ։ Այս մոդելի CO2 գազի արտանետումները կազմում են 82գ/կմ։ 

Toyota-ի Yaris Hybrid շարքը համալրվել է ևս երկու մոդելով