Հաքերները կոտրել են Դոնալդ Թրամփի կայքը. ԶԼՄ-ներ

10:00 • 04.08.15

Հաքերները կոտրել են Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կայքը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Associated Press-ին։

 

Աղբյուրի տվյալներով՝ ամերիկացի միլիարդատիրոջ կայքը կոտրել են այն նույն օրը, երբ Gawker կայքում հայտնվել է Թրամփի բջջային հեռախոսահամարը։

 

Հաքերները կարողացել են ստանալ Trump.com կայքի փակ էջերի հասանելիությունը, որտեղ նրանք ուղերձ են հրապարակել՝ ուղղված ամերիկացի կատակերգու Ջոն Սթյուարտին։

 

Թրամփի ներկայացուցիչները հայտնել են, որ հարձակումը լուրջ սպառնալիք չի ներկայացնում, ոչ մի վարկաբեկող տեղեկություն չի հրապարակվել։

Հաքերները կոտրել են Դոնալդ Թրամփի կայքը. ԶԼՄ-ներ