ВКонтакте-ն հայտնել է սոցցանցի այսօրվա խափանման պատճառը

20:00 • 04.08.15

ВКонтакте սոցցանցի մամլո քարտուղար Գեորգի Լոբուշկինը Lenta.ru-ին հայտնել է, որ սոցցանցի աշխատանքի խափանումը ցանցում պայմանավորված է եղել տվյալների կենտրոններում տեխնիկական անսարքություններով:


«Վնասվել է տվյալների կենտրոնները միմյանց կապող մալուխը, որի պատճառը դեռ չգիտենք»,- մեկնաբանել է սոցկայքի ներկայացուցիչը:


Օգոստոսի 4-ին ВКонтакте-ի օգտատերերը դժվարություններ են ունեցել սոցցանցի և Snapster ֆոտոհավելվածի հասանելիության հետ կապված:


Հաղորդվում է, որ սոցցանցում աշխատանքի խափանումներ այս տարվա ընթացքում էլի են եղել: Սա առնվազն հինգերորդ դեպքն էր:

 

ВКонтакте-ն հայտնել է սոցցանցի այսօրվա խափանման պատճառը