Rolls-Royce-ը ներկայացրել է Wraith կուպեի հատուկ «երաժշտական» տարբերակը

21:53 • 04.08.15

Rolls-Royce ընկերությունը ներկայացրել է Wraith կուպեի հատուկ տարբերակը` Inspired by Music  անվանման ներքո: Ավտոարտադրողի խոսքով` նորույթը համալրվել է բրիտանական ապրանքանիշի պատմության մեջ ամենահզոր և առաջադեմ ստերեոհամակարգով:


Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն` «երաժշտական» կուպեն զինվել է 1300 վատտ հզորությամբ աուդիոհամակարգով, որի մշակման համար 2 տարի է պահանջվել:  Այն մշակելիս մասնագետներն առաջնորդվել են ինտերիերի յուրահատկություններով:


Մեքենայի սրահի պարագծային երկայնքով հատուկ բարձրախոսներ են տեղադրված, որը մեկուսացնում է արտաքին աղմուկը, իսկ համակարգը ավտոմատ կերպով կարգավորում է ձայնի բարձրությունը անհրաժեշտության դեպքում:

 

 

Rolls-Royce-ը ներկայացրել է Wraith կուպեի հատուկ «երաժշտական» տարբերակը