2020թ. Օլիմպիական խաղերի ժամանակ ինքնակառավարվող տաքսիներ կհայտնվեն
Լուսանկարը՝ Digital Trends-ի
2020 թվականին անցկացվելիք Օլիմպիական խաղերի ժամանակ ինքնակառավարվող տաքսիներ կհայտնվեն, գրում է 3dnews.ru-ն։
Մի քանի ավտոարտադրող ընկերություններ արդեն խոստացել են թողարկել իրենց ինքնակառավարվող մեքենաները մինչ 2020 թվականը։
Մասնավորապես՝ ճապոնական DENA տեխնոլոգիական ընկերությունն իր գործընկեր ZMP-ի հետ նախատեսում է ինքնակառավարվող տաքսիներ թողարկել։ Շատ հավանական է, որ դա տեղի ունենա հենց Օլիմպիական խաղերին ընդառաջ, որն անցկացվելու է 2020-ին՝ Տոկիոյում։
Չնայած դրան՝ շատ վերլուծաբաններ կասկածում են, որ դրանք պահանջարկ կունենան, քանի որ մեքենաների գները շարունակում են բարձր մնալ։










