Ավստրալիան պատրաստվում է Bitcoin-ը պաշտոնական արժույթ դարձնել
Ավստրալիայի իշխանությունները մտադիր են վիրտուալ Bitcoin արժույթին պաշտոնականի կարգավիճակ տալ, որի նպատակով երկրի խորհրդարանի հանձնարարությամբ իրականացվել է թվային արժույթին վերաբերող լուրջ հետազոտություն:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, ենթադրվում է, որ սա առաջին քայլն է Bitcoin-ը պաշտոնական արժույթ դարձնելու ճանապարհին:
Ավստրալիայի Սենատի տնտեսական հարցերով հանձնաժողովը խորհուրդ է տվել թվային արժույթը նկատի ունենալ ավելացված արժեքի հարկերը վճարելու հարցում։










