Audi-ն ներկայացրել է S8 plus սեդանի «գերհզոր» տարբերակը (լուսանկարներ)
Audi ընկերությունը ներկայացրել է S8 plus «գերհզոր» սեդանը: Մոդելի թարմացված տարբերակի հանրային պրեմիերան կկայանա սեպտեմբերին Ֆրանկֆուրտի ավտոսրահում:
Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը` նորույթը համալրվել է 4 լիտր ծավալով բենզինային 8 մխոցային երկտուրբո շարժիչով, որը 605 ձիաուժ հզորություն է զարգացնում: Այն աշխատում է ութաստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ համադրությամբ:
100 կմ/ժամ արագությունը S8 plus-ը զարգացնում է 3.8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 250 կմ/ժամ է, սակայն Dynamic Package հավելյալ սպորտային փաթեթի շնորհիվ սեդանը կարող է 305 կմ/ժամ արագություն զարգացնել:
Համեմատության համար նշվում է, որ այս մոդելի ստանդարտ տարբերակը 100 կմ/ժամ-ը զարգացնում է 4.2 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 250 կմ/ժամ է:
Սեդանի նոր տարբերակի դիզայնն առանձնանում է ռադիատորի սև վանդակաճաղերով:
Նշվում է, որ Audi S8 plus-ը եվրոպական վաճառքի կենտրոններում կհայտնվի նոյեմբերին, իսկ նվազագույն արժեքը կկազմի 145 200 եվրո:
















