Հոնի բուժիչ հատկությունները տարբեր հիվանդությունների դեպքում

22:39 • 05.08.15

Healthy Food Star-ը ներկայացրել է հոնի բուժիչ հատկությունները, որոնք մարդկանց հայտնի էին դեռևս հնագույն ժամանակներում: Հոնն աճում է ամենուր, հիմնականում` չոր, արևոտ և բլուրաշատ վայրերում կամ անտառներում:


Հոնը բուժում է կոկորդի, երիկամի հիվանդությունները, սակավարյունությունը, կարմրուկը, լուծը և
թութքը:


Ինչպես հայտնի է` հոնի ծառը ծաղկում է մարտին, իսկ միրգը հասնում է հուլիսից-հոկտեմբեր ընկած ամիսներին: Այն պարունակում է մեծ քանակությամբ բնական շաքար, օրգանական թթուներ, պեկտին, տաննիններ և վիտամին C` կրկնակի ավել, քան նարինջը:


Օգտակար հատկություններով օժտված է ոչ միայն պտուղը, այլև հոնի տերևները, կեղևը, ծաղիկը և սերմերը: Ռուս գիտնականները պարզել են, որ կեղևն ու տերևները հակամանրէային հատկություններ ունեն, իսկ սերմերը կարող են բուժել մաշկը և լորձաթաղանթները:


Հոնից պատրաստված ցանկացած հյութ կամ ջեմ օգտակար է փորլուծության և այլ մարսողական խանգարումների ժամանակ: Հատկապես ջերմություն ունենալիս խորհուրդ է տրվում հոնի մուրաբայով թեյ ըմպել:

 

 

Հոնի բուժիչ հատկությունները տարբեր հիվանդությունների դեպքում