Ֆոտոշարք, որը ցույց է տալիս տիեզերական գեղեցկությունը
ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալությանը՝ ՆԱՍԱ-ին պատկանող Astronomy Picture of the Day կայքում 1995 թվականից ի վեր ամեն օր տեղադրվում են գեղեցիկ տիեզերական պատկերներ, որոնք լուսանկարվել են գործակալության կողմից, գրում է mymodernmet.com-ը։
Կայքի պատասխանատուներ Ռոբերտ Նեմիրոֆը և Ջերի Բոնելը տարիներ առաջ հանդիպել են Goddard Space Flight Center-ում և որոշել են կիսվել ստացված գեղեցիկ լուսանկարներով, որոնք ցույց են տալիս տիեզերական ողջ գեղեցկությունը։

























