Բոսնիացի կինը բնական դեղամիջոց է ներկայացրել, որով բուժել է քաղցկեղն առանց վիրահատության

21:56 • 05.08.15

Բոսնիա և Հերցեգովինայում բնակվող մի կին, ով չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը, հզոր դեղամիջոցի բաղադրատոմս է ներկայացրել, որն օգնել է իրեն բուժել քաղցկեղը և կազդուրվել կարճ ժամանակահատվածում առանց ցավի: Բաղադրատոմսի հիմքում ընկած են մեղրն ու կոճապղպեղը:


Ինչպես գրում է  Healthy Food Team-ը` կինն ունեցել է էնդոկրին գեղձերի քաղցկեղ և 20 օր շարունակ շնչել և ապրել է սարքերի միջոցով: Սկսելով ըմպել իր այդ բաղադրատոմսով պատրաստված դեղամիջոցը` կնոջը հաջողվել է ապաքինվել առանց քիմիոթերապիայի կամ վիրահատության: Այսօր նա լիովին առողջ է:


Այդ ըմպելիքը պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել կոճապղպեղի 2 մեծ արմատ, լվանալ և կտրատել փոքր շերտերի: Ապա պետք է խառնել կոճապղպեղը 450-500 գրամ տնական մեղրի հետ:


Ստացված խառնուրդը պետք է պահել ապակյա տարայում և մեկ ճաշի գդալից խմել օրական 3-4 անգամ: Կարևոր է օգտագործել փայտյա, կերամիկական կամ պլաստիկե գդալներ, քանի որ մետաղականը խստիվ արգելվում է:


Կնոջ խոսքով` ազդեցությունը նկատելի է դառնում արդեն մի քանի օր օգտագործելուց հետո:

Բոսնիացի կինը բնական դեղամիջոց է ներկայացրել, որով բուժել է քաղցկեղն առանց վիրահատության