Lexus-ը պաշտոնապես ներկայացրել է իր թռչող սքեյթֆբորդի նախատիպը (տեսանյութ)

13:07 • 05.08.15

Լուսանկարը՝ YouTube / Lexus International-ի

 

Lexus-ը պաշտոնապես ներկայացրել է իր թռչող սքեյթֆբորդի (հովերբորդ) նախատիպը, գրված է Toyota ընկերության մամուլի հաղորդագրության մեջ, գրում է lenta.ru-ն։

 

Amazing in Motion նախագծի շրջանակում ընկերությունը ցուցադրել է տեսանյութ, որտեղ սքեյթբորդի մարզիկ Ռոս ՄքԳուրանը ցուցադրում է՝ ինչպես կառավարել թռչող սքեյթբորդը։

 

Lexus Hoverboard նախագիծը մեկնարկել է կես տարի առաջ, որին մասնակցել են Դրեզդենի պինդ մարմինների հետազոտական ինստիտուտի մասնագետները։

 

Հովերբորդը պատրաստված է բամբուկի փայտից։ Նշվում է, որ հովերբորդը չի կարող օգտագործվել առանց հատուկ մագնիսական դաշտի։

 

Մասնագետները Դրեզդենից Իսպանիա են տեղափոխել 20 մետր հատուկ ծածկույթ։

 

Իսպանիայում նրանք հարյուրավոր մագնիսներ են տեղադրել Բուբելյես սքեյթ-պարկում՝ ցեմենտի և ծառերի տակ։
 

Lexus-ը պաշտոնապես ներկայացրել է իր թռչող սքեյթֆբորդի նախատիպը (տեսանյութ)