ԱՄՆ-ում թույլատրել են 3D տպիչով ստեղծված դեղահաբը

11:31 • 05.08.15

ԱՄՆ-ի սննդի և դեղորայքի որակի հսկողության վարչությունը (FDA) պատմության մեջ առաջին անգամ հավանության է արժանացրել 3D տպիչի օգնությամբ ստեղծված դեղահաբը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ավելի վաղ FDA-ն արդեն «կանաչ լույս էր տվել» 3D տպիչի օգնությամբ բժշկության մեջ օգտագործվող տարբեր սարքերի, մասնավորապես՝ պրոթեզների պատրաստմանը:

 

Spritam նոր դեղամիջոցն օգնում է վերահսկել էպիլեպտիկ նոպաները:

 

Դեղահաբերը ստեղծած Aprecia Pharmaceuticals-ը խոստանում է ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ նաև այլ դեղամիջոցներ մշակել:

 

3D-դեղահաբը ներծծվում է մարդու օրգանիզմում, ինչպես այլ դեղամիջոցներ:

 

Դեղահաբերի տպագրումը թույլ կտա բարձրացնել դեղաչափի ճշգրտությունը և ստեղծել անհատականացված դեղամիջոցներ՝ կախված հիվանդի կոնկրետ կարիքներից:

ԱՄՆ-ում թույլատրել են 3D տպիչով ստեղծված դեղահաբը