Kia-ն կթողարկի Niro ֆուտուրիստիկ քրոսովերը (լուսանկարներ)
Կորեական Kia ընկերությունը հայտարարել է Niro քրոսովերի թողարկման մասին, գրում է AutoExpress-ը։
Մեքենան կարող է փոխարինել Venga միկրովենին, ինչպես նաև դառնալ Nissan Juke-ի և Renault Captur-ի մրցակիցը։
Առաջին անգամ մեքենայի կոնցեպտը ներկայացվել է 2013-ին Ֆրանկֆուրտում։ Հրապարակված լուսանկարներում երևում է, որ այն ունի յուրահատուկ դիզայն և դեպի վերև բացվող դռներ։
Այն ունենալու է կամ 1 լիտրանոց բենզինային տուրբոշարժիչ կամ 1.6 լիտրանոց։
Նոր Kia Niro-ի գնի մասին ընկերությունը չի հայտնել։
















