Լոնդոնից Նյու Յորք` 1 ժամում. Airbus-ը գերձայնային օդանավի արտոնագիր է ստացել

09:22 • 06.08.15

Եվրոպական Airbus ավիակոնցեռնը գերձայնային ինքնաթիռի կառուցման արտոնագիր է ստացել, ինչը թույլ կտա կրճատել Նյու Յորքից Լոնդոն ուղևորության տևողությունը` 7 ժամից հասցնելով 1-ի:

 

Ինչպես տեղեկացնում է The Іndependent-ը` «օդային տեղաշարժման գերարագ միջոցի» արտոնագիրը հաստատվել է առևտրային ապրանքանիշերի և արտոնագրերի ամերիկյան հանձնաժողովի կողմից` դիտարկման ներկայացնելուց 4 տարի անց:

 

Հայտնի է, որ ինքնաթիռը նախատեսում է ռեակտիվ շարժիչի կիրառումը:

 

Սովորական կոմերցիոն չվերթները Նյու Յորքից Լոնդոն տարածությունը հաղթահարում են 7 ժամում, նոր ինքնաթիռն այդ նույն տարածությունը կանցնի 1 ժամում: Կոնցեռնում նշել են, որ նոր ինքնաթիռը նախատեսված կլինի գործնական թռիչքների և VIP ուղևորների համար:

Լոնդոնից Նյու Յորք` 1 ժամում. Airbus-ը գերձայնային օդանավի արտոնագիր է ստացել