iWheel. ամերիկյան համալսարանի ՏՏ բաժնի աշխատակիցները iMac-ի տուփերից անիվ են պատրաստել (տեսանյութ)

18:37 • 06.08.15

Երբ ԱՄՆ-ի George Fox համալսարանի ՏՏ բաժնի աշխատակիցները iMac համակարգիչների տուփերից մեծ անիվ էին պատրաստում, նրանք չէին էլ մտածում, որ այն այդպես հայտնի կդառնա աշխարհում, գրում է mashable.com-ը։

 

iWheel-ը պատրաստվել է 36 տուփերից և կշռում է մոտ 54 կգ։ Այն առաջին անգամ համացանցում հայտնվել է նախորդ շաբաթ, երբ լուսանկար է տեղադրվել։ Այնուհետև համացանցի օգտատերերը սկսել են պահանջել դրա շարժման տեսանյութը։

 

ՏՏ բաժինը պարտավորված է իրեն զգացել տեղադրել տեսանյութը և ներկայացնել՝ ինչպես են մի քանի աշխատակիցներ «գործարկում» անիվը համալսարանի բակում։

 

iWheel. ամերիկյան համալսարանի ՏՏ բաժնի աշխատակիցները iMac-ի տուփերից անիվ են պատրաստել (տեսանյութ)