LG-ն ներկայացրել է Wine Smart ծալովի սմարթֆոնը (լուսանկարներ)

16:09 • 06.08.15

LG Electronics ընկերությունը ներկայացրել է Wine Smart բջջայինը, որը ծալովի կառուցվածք ունի, գրում է 3dnews.ru-ն։

 

Ընկերությունը նշել է, որ այն համատեղում է ավանդական ծալովի հեռախոսների հարմարավետությունը, սակայն ունի լրացուցիչ գործառույթներ, ինչը հատուկ է սմարթֆոններին, այն ունի նաև սենսորային էկրան։

 

Նորույթն ունի 480 × 320 լուծաչափով 3.2 դյույմանոց HVGA էկրան։ Սարքի հիմքում քառամիջուկ պրոցեսոր է 1.1 ԳՀց հզորությամբ։ Այն ունի 1ԳԲ օպերատիվ և 4ԳԲ ներկառուցված հիշողություն։

 

Երկու տեսախցիկները տեղակայված են առջևում և հետնամասում, համապատասխանաբար, 3ՄՊ և 0.3 ՄՊ հզորությամբ։ Այն աշխատում է  Android 5.1.1 Lollipop օպերացիոն համակարգով։

 

Բջջայինն ունի WiFi և Bluetooth անլար ցանցերին միանալու մոդուլներ։ Այն կշռում է 143 գրամ, իսկ չափսերը 117,7 × 58,7 × 16,6 մմ են։

 

Մինչև այս ամսվա վերջ սարքը կհայտնվի եվրոպական շուկայում, իսկ գնի մասին կհայտարարվի ավելի ուշ։ 

LG-ն ներկայացրել է Wine Smart ծալովի սմարթֆոնը (լուսանկարներ)