Տեսաբանները ծովախեցգետնին նման այլմոլորակային կենդանու են նկատել Մարսի մակերեսին
Հնագույն բուրգերից մինչև ռազմական բունկերներ. տեսաբաններն ինչ ասես չեն նկատել Մարսի վրա: Daily Mail-ի հաղորդմամբ` այժմ այլմոլորակային կյանք փնտրողները Կարմիր մոլորակի վրա խորհրդավոր «ծովախեցգետին» են նկատել:
Լուսանկարը հրապարակվել է Facebook-ում, որից հետո մի շարք մարդիկ կարծիք են հայտնել, որ նկատվող կերպարը նման է 1979-ի Alien ֆիլմի հրեշին (facehugger):
«Ծովախեցգետնի» կերպարը նկատել են Curiosity մարսագնացից ստացված լուսանկարում, որում քարանձավի մուտքի նման կազմավորում է պատկերված Կարմիր մոլորակի վրա:
Լուսանկարը ՆԱՍԱ-ն ստացել է հուլիսին, սակայն ֆեյսբուքյան Journey to the Surface of the Mars խմբում նոր է հրապարակել










