Բրազիլացին իրական մոտոցիկլետ է ստեղծել, որը 500 կմ-ն անցնում է 1 լիտր ջրով (տեսանյութ)

01:11 • 06.08.15

Բրազիլացի պետաշխատող Ռիկարդո Ազեվեդուն զարմացրել է իր հայրենի Սան Պաուլոյի բնակիչներին իր նոր գյուտով` մոտոցիկլետ, որն աշխաում է ջրով:


Ինչպես հայտնում է Oddity Central-ը` հեղափոխական մոտոցիկլետը, որն ստացել է T Power H2O անվանումը, կարող է 500  կմ տարածություն անցնել` լիցքավորված լինելով 1 լիտր սովորական ջրով:


Վերջերս հրապարակված տեսանյութում Ազեվեդուն ցուցադրում է` ինչպես է ըմպում ջուրն ու նույն ջրից լցնում մոտոցիկլետի բաքը` ապացուցելու համար, որ այն աշխատում է միայն ջրի օգնությամբ:


T Power H2O մոտոցիկլետը համալրված է արտաքին  մեքենայի մարտկոցով, որը էլեկտրականություն է արտադրում և ջրածինն առանձնացնում ջրի մոլեկուլներից: Արդյունքում այրում է տեղի ունենում, որի շնորհիվ էլ էներգիա է ստեղծվում:


Ներկայում, իհարկե, Ազեցեդուի հատուկ մոտոցիկլետը նախատիպ է միայն, սակայն այն լիովին կիրառելի է և կարող է զանգվածային արտադրության հանձնվել:


 

 

Բրազիլացին իրական մոտոցիկլետ է ստեղծել, որը 500 կմ-ն անցնում է 1 լիտր ջրով (տեսանյութ)