Երակների վարիկոզի բուժումը կանաչ լոլիկի օգնությամբ

23:13 • 06.08.15

Կանաչ լոլիկը վարիկոզի դեմ  ժողովրդական  բուժման  միջոցներից է: Ինչպես գրում է Healthy Food Star-ը` լոլիկն անհրաժեշտ է լվանալ կտրատել կլոր շերտերով և դնել դրանք երակների վարիկոզ հանգույցների վրա:



Որպեսզի լոլիկի կտորները չընկնեն ոտքի վրայից, կարելի է  կապել  վիրակապով և թողնել այնքան, մինչև  մաշկի վրա ծակծկոց զգացվի: Ուժեղ ծակծկոց զգալու դեպքում պետք է անմիջապես հանել  լոլիկի կտորներն ու մաշկը լվանալ  սառը ջրով:



Այս գործընթացը ճիշտ կատարելու դեպքում արդյունքը շատ արագ նկատելի կլինի: Այն անհրաժեշտ է կրկնել օրական 5 անգամ: Երկու շաբաթ անց երակային հանգույցները կսկսեն հանգստանալ, ցավը նույնպես կվերանա:

 Աղբյուրը նշում է, որ նույն գործողությունը կարելի է կատարել նաև կարմիր հասած լոլիկի օգնությամբ` երակների վրա թողնելով 3 ժամ: Ամեն անգամ պետք է լոլիկի թարմ կտորներ օգտագործել: Կարելի է նույնիսկ համատեղել  կանաչ և կարմիր լոլիկով բուժումները:  Ժողովրդական այս միջոցը օգտակար է, սակայն կողմնակի ազդեցություններից խուսափելու համար բուժումն սկսելուց առաջ  անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:
  
 

Երակների վարիկոզի բուժումը կանաչ լոլիկի օգնությամբ