Angry Birds 2 խաղի ներբեռնումների թիվն անցել է 20 մլն-ը

10:11 • 07.08.15

Օրեր առաջ պաշտոնապես ներկայացված Angry Birds 2 խաղը, որը նախատեսված է բջջային սարքերի համար, ըստ ամենաթարմ տվյալների՝ ներբեռնվել է ավելի քան 20 մլն անգամ:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, նման ցուցանիշը գրանցվել է 1 շաբաթվա ընթացքում: Rovio ընկերության ստեղծած տեսախաղը գլխավորել է AppStore առցանց խանութից iPhone-ի և  iPad-ի համար ամենաշատ ներբեռնվող խաղերի ցանկը:

 

Բացի այդ, այն ճանաչվել է և՛ iOS, և՛ Android օպերացիոն համակարգերի համար ներբեռնումների ամենամեծ քանակն ունեցող բջջային խաղը:

 

Rovio-ի ներկայացուցիչները հիշեցրել են, որ առաջին Angry Birds-ը շնորհանդեսից 9 ամիս անց գրանցել է 200 մլն ներբեռնում։

Angry Birds 2 խաղի ներբեռնումների թիվն անցել է 20 մլն-ը