Բրազիլիայում հայտնաբերվել է աշխարհում առաջին թունավոր գորտը
Բրազիլիայում հայտնաբերվել է աշխարհում առաջին թունավոր գորտը։ Corythomantis greening գորտն ընդունակ է դիտավորյալ թունավորել իր թշնամիներին։ Նա դա անում է վերին շրթունքի հատուկ փշերի օգնությամբ։ Նոր հայտնաբերված գորտի մասին գրել է Current Biology ամսագիրը, փոխանցում է Корреспондент-ը։
Բրազիլիայի հարավ-արևմտյան Գոյտակազիս անտառում աշխատանքների ժամանակ կենսաբան Կառլոս Հարեդին գորտ է բռնել, որն իր անտեսանելի փշերով ճանկռտել է նրա ձեռքը։ Ուժեղ ցավը տևել է մոտ 5 ժամ։ Գիտնականները պարզել են, որ Corythomantis greening-ի թույնը 2 անգամ ուժեղ է, քան օձի թույնը։
Նույն անտառում գիտնականները մեկ այլ թունավոր գորտ են հայտնաբերել՝ Aparasphenodon brunoi, որի թույնն է՛լ ավելի ուժեղ է եղել. 25 անգամ ուժեղ, քան օձինը։
Այս երկու գորտերը միմյանց «բարեկամ» չեն։ Հիմնվելով դրա վրա՝ գիտնականները որոշել են, որ թույնի միջոցով ակտիվ պաշտպանվելու ունակությունն արևադարձային անտառների բնակիչների մոտ զարգացել է էվոլյուցիայի ընթացքում, թեև գիտնականներն այդ մասին իմացել են միայն հիմա։










