Սուրճի կանոնավոր օգտագործումը կարող է 19 տոկոսով նվազեցնել կրծքի քաղցկեղի առաջացումը. հետազոտություն

08:15 • 07.08.15

Հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք սուրճ ըմպելով կարող են 19 տոկոսով նվազեցնել կրծքի քաղցկեղով հիվանդանալու վտանգը:


Ինչպես հայտնում է  Healthy Food Team-ը` գիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ սուրճը դրական ազդեցություն է ունենում կրծքի քաղցկեղը կանխելու գործում:


Սուրճի օգտակար հատկությունները


Առաջնայինն այն է, որ սուրճի հատիկները լի են սննդարար նյութերով,  վիտամիններով և հակաօքսիդանտներով:  Իհարկե, բովելու և եփելու ընթացքում օգտակար հատկություններից որոշները անհետանում են: Համենայն դեպս, սուրճը պահպանում է որոշակի օգտակար հատկանիշներ:


Հետազոտությունն իրականացվել է  20 տարվա ընթացքում` ուսումնասիրելով 40 000 կանանց տվյալներ: Պարզվել է, որ օրական 5 բաժակ սուրճ ըմպող կանանց մոտ 19 տոկոսով նվազել է կրծքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, քան օրական 1 բաժակ սուրճ ըմպողների մոտ:
 

Սուրճի կանոնավոր օգտագործումը կարող է 19 տոկոսով նվազեցնել կրծքի քաղցկեղի առաջացումը. հետազոտություն