Ռուսաստանը կիբեռհարձակում է իրականացրել Պենտագոնի դեմ. NBC
Ամերիկյան NBC լրատվականն ահազանգել է, որ Ռուսաստանից «կոտրել» են ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության համակարգիչները:
Վկայակոչելով ամերիկացի անանուն պաշտոնատար անձանց` լրատվամիջոցը հայտնել է, որ կիբեռհարձակման թիրախ է դարձել Պենտագոնի էլեկտրոնային փոստի այն համակարգը, որը գաղտնիության պիտակ չունի:
Հարձակումից հետո համակարգը չի գործել 2 շաբաթ:
Ըստ տեղեկության` հարձակումը տեղի է ունեցել մոտավորապես հուլիսի 25-ին և ազդել Պենտագոնի 4.000 աշխատակցի վրա` ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական անձանց:
Առայժմ հայտնի չէ` արդյո՞ք հարձակումը հրահանգվել է Ռուսաստանի կառավարության կամ մասնավոր անձանց կողմից, սակայն ըստ լրատվամիջոցի` կիբեռհարձակում իրականացնողը պետության հետ կապ ունի:










