Ստեղծվել է մեքենայի ռոբոտ-օձ լիցքավորիչ. տեսանյութ
BBC-ն հայտնում է Tesla Motors մեքենաշինական ընկերության ներկայացրած արտասովոր նորույթի մասին` օձ հիշեցնող ռոբոտ լիցքավորիչի տեսքով:
Tesla-ի «ռոբոտ-օձը», ինչպես գրում է մամուլը, էլեկտրական լիցքավորիչ է: Ինքն է գտնում մեքենան, կցվում և լիցքավորում:
Tesla-ն այս նորույթի վրա տարվող աշխատանքների մասին հայտարարել էր անցած տարվա դեկտեմբերին: Ի դեպ, այսօր ընկերության ղեկավար Էլոն Մասքը նորույթը սոցցանցերում բնութագրել է «ամուր մետաղական օձ»:
Ամեն դեպքում, ԶԼՄ-ների տեղեկություններով՝ սա առայժմ նախատիպ է և մոտ ապագայում նորույթի վաճառք չի սպասվում:










