HTC-ն հայտնել է ռեկորդային վնասի և աշխատատեղերի կրճատման մասին

14:11 • 08.08.15

Սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող HTC թայվանական ընկերությունն այս տարվա երկրորդ եռամսյակում ռեկորդային վնասներ է գրանցել և չհուսադրող կանխատեսումներ արել երրորդ եռամսյակի առնչությամբ, գրում է 3dnews.ru-ն։

 

Դժվար պայմաններում հայտնվելու փաստը ստիպում է ընկերությանը վերանայել աշխատանքային ռազմավարությունը և օպտիմալացնել կատարվող ծախսերը։

 

2015-ի ապրիլ- հունիս ժամանակահատվածում HTC-ի զուտ կորուստը կազմել է շուրջ 252 մլն դոլար, որն ընկերության պատմության մեջ ամենամեծ գումարային կորուստն է եռամսյա ժամկետում։

 

Եռամսյակային հաշվետվության հրապարակումից հետո HTC-ի ֆինանսական գծով տնօրեն Չան Չիալինը հայտարարել է, որ ընկերությունը նախատեսում է «զգալիորեն» կրճատել ամբողջ աշխարհում աշխատատեղերը, ինչպես նաև՝ սմարթֆոնների մոդելների արտադրության քանակը։ 

HTC-ն հայտնել է ռեկորդային վնասի և աշխատատեղերի կրճատման մասին