Հայաստանի աշակերտների՝ օլիմպիադաներում նվաճած մեդալները տարեցտարի ավելացել են. Ա.Աշոտյան

14:07 • 08.08.15

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում տեղադրել  է վերջին 14 տարիների` 2001 –ից 20015 թթ. միջազգային օլիմպիադաներում  Հայաստանի աշակերտների նվաճած մեդալների ավելացումը արձանագրող ինֆոգրաֆիկա և դրան կցել հետևյալ գրառումը. «Մեր աշակերտների նվաճումները։
 

Հ.Գ. Խնդրում եմ, տարածեք, որ բոլորը իմանան»:


Ըստ այդմ` եթե 2002-ին` 5 , 2003-ին` 10 մեդալ, 2014-ին `14, ապա 2014 և 2015 թվականներին համապատասխանաբար 19 և 20 մեդալ:


Իհարկե, հետընթաց տարիներ գրանցվել են, մասնավորապես, 2006-ին` 5-6 մեդալ, 2008-ին  և 2011-ին  6-ական մեդալ, սակայն ամենացածր ցուցանիշը, համաձայն ներկայացված պատկերի, 2002 թվականն է:

Հայաստանի աշակերտների՝ օլիմպիադաներում նվաճած մեդալները տարեցտարի ավելացել են. Ա.Աշոտյան