Չինաստանի գյուղական տներից մեկի աստիճանների տակ դինոզավրի կմախք է հայտնաբերվել

11:26 • 08.08.15

Լուսանկարը՝ wikimedia.org-ի

 

Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի գյուղական տներից մեկի աստիճանների տակ հայտնաբերվել է հրաշալի պահպանված դինոզավրի կմախք, ինչպես նաև՝ 213 հատ ձու, գրում է The South China Morning Post-ը։

 

Ինչպես պատմել են տեղի լրատվամիջոցները՝ գտածոն հայտնաբերվել է հուլիսի վերջին, բայց երկար ժամանակ չի բացահայտվել, քանի որ պեղումներով զբաղվել են հենց գյուղի բնակիչները։

 

Ոստիկանությունը չի բացառել, որ մինչ իրավապահների և գիտնականների ժամանումը՝ գտածոներն ավելի շատ են եղել, և դրանք բնակիչները հափշտակել են որպես հուշանվերներ։

 

Դինոզավրը դասվել է Psittacosaurus տեսակին, որն ունեցել է երկու մետր երկարություն և ապրել է 65 մլն տարի առաջ՝ մեզոզոյան դարաշրջանում։ 

Չինաստանի գյուղական տներից մեկի աստիճանների տակ դինոզավրի կմախք է հայտնաբերվել