Թե ինչ է ասում մարդու ֆեյսբուքյան ստատուսը նրա մասին. հետազոտություն

00:13 • 08.08.15

The Independent-ը անդրադարձել է Personality and Individual Differences հանդեսում հրապարակված հետազոտությանը, որը ցույց  է տալիս, թե ինչ է ասում մարդու ստատուս-գրառումը Facebook-ում նրա անհատականության մասին:

 

Ըստ այդմ` ամեն տեսակ գրառումները, հրապարակումները հայտնի սոցցանցում շատ բան չեն ասում մարդու ներքինի մասին: Այն դեպքում, երբ ստատուսի թարմացումները շատ ավելին են ասում մարդու հատկանիշների ու մոտիվների մասին:

 

Հետազոտության շրջանակներում օգտագործվել են 555 անձանց ստատուս-գրառումներ: Մասնագետները գնահատել են դրանք` անկեղծության, ազնվության, էքստրավերտության առկայության, համաձայնողականության, նևրոտիկության, ինքնագնահատականի ու նարցիսիզմի կտրվածքներով` օգտատիրոջ oofline-անհատականության համեմատությամբ:

 

Ավելի կոնկրետ` պարզվել է, որ էքստրովերտ տիպի մարդիկ ավելի հաճախ են հրապարակումներ անում Facebook-ում և սովորաբար նրանց հրապարակումները իրենց սոցիալական կյանքի ու ամենօրյա գործերի մասին են:

 

Շատ անկեղծ մարդիկ, որոնք պատրաստ են փորձարարության, ավելի հաճախ հրապարակումներ են անում քաղաքական թեմաներով, նորություններ տարածում: 

 

Ազնիվ համարվող մարդիկ ամենից շատ թարմացումներն են անում իրենց երեխաների մասին, իսկ ցածր ինքնագնահատական ունեցող մարդիկ` ավելի նշանակալի անձանց:

 

Դե, իսկ նարցիսիզմի հակված մարդիկ Facebook-ն օգտագործում են իրենց սննդակարգի կամ մարզասրահներում գրանցած հաջողությունների մասին հրապարակումների համար: Այս ամենը` իհարկե ուշադրություն գրավելու նպատակով:

 

Թե ինչ է ասում մարդու ֆեյսբուքյան ստատուսը նրա մասին. հետազոտություն