Google-ը դուդլով նշում է Մոնբլան առաջին մագլցումը

16:48 • 08.08.15

Google-ը շաբաթ օրը՝ օգոստոսի 8-ին տոնական դուդլով նշում է Ալպերի ամենաբարձր կետ՝ Մոնբլան առաջին մագլցման ամսաթիվը, գրում է korrespondent.net-ը:

 

Սովորական լոգոտիպը փոխվել է լեռան նկարով:

 

Մոնբլանի բարձրությունը 4810 մետր է, այն գտնվում է Արևմտյան Ալպերում: Էլբրուսը չհաշված՝ այն Եվրոպայի ամենաբարձր կետն է:  

 

Մոնբլան մագլցման առաջին հիշատակումը թվագրվում է 1786 թվականի օգոստոսի 8-ին: Մոնբլանն առաջինը հաղթահարել են Ժակ Բալման և Միշել Պակարդը: Մագլցումը տեղի է ունեցել Օրաս Բենեդիկտ Սոսյուրի նախաձեռնությամբ, ով պարգև է նշանակել նրա համար, ով կգտնի Մոնբլան բարձրանալու ձևը:

Google-ը դուդլով նշում է Մոնբլան առաջին մագլցումը