Audi-ն ներկայացրել է S8 plus պրեմիում դասի սպորտային սեդանը (լուսանկարներ)

14:49 • 08.08.15

Audi ընկերությունը ներկայացրել է S8 plus սպորտային սեդանը, որն ինչպես նշվում է՝ համարվում է պրեմիում դասի մեքենաների այս շարքի ամենահզոր մեքենան, գրում է 3dnews.ru-ն։

 

Մոդելը ստացել է 4 լիտր աշխատանքային ծավալով 8 մխոցային V8 TFSI շարժիչ։ Շարժիչն ունի 8-աստիճան Tiptronic փոխանցման տուփ և 605 ձիաուժ հզորություն։ 

 

Մեքենան ունակ է 100կմ/ժ զարգացնել 3.8 վայրկյանում, ընդ որում՝ առավելագույն արագությունը 305 կմ/ժ է։ Մեքենան ստացել է 21-դյույմանոց անվասկավառակներ, որոնք նախագծվել են հատուկ դիզայնով։

 

S8 plus-ն ունի Matrix LED լուսադիոդային լուսարձակներ, DVD և CD փոխարկիչ, քառագոտի օդորակման համակարգ և առաջավոր նավիգացիոն համակարգ։

 

Եվրոպական շուկայում մեքենան վաճառքի կհանվի այս տարվա նոյեմբերին: Այն հնարավոր կլինի ձեռք բերել 145 հազար եվրոյով։ 

 

Audi-ն ներկայացրել է S8 plus պրեմիում դասի սպորտային սեդանը (լուսանկարներ)