Սելֆի անելու ֆենոմենը` թվերով, վիճակագրությամբ, ինֆոգրաֆիկներով
BBC-ի ռուսալեզու ծառայությունը հետաքրքրական հետազոտություն է ներկայացրել սելֆի անելու մասին, որը դիտում է որպես գլոբալ ֆենոմեն:
Համաշխարհային սելֆիմանիան ներկայացվում է վիճակագրությամբ, թվերով, ինֆոգրաֆիկներով` ըստ բրիտանական Ofcom մեդիակարգավորիչի զեկույցի, Time-ի հետազոտության և այլնի: Ի թիվս այլ գործոնների, սելֆի անելու բումի համար հատուկ նշվում է Քիմ Քարդաշյանի մեծ «ներդրումը»:
Այսպես` սելֆի անելու համար ամենատարածված ֆոնը համարվում են լոնդոնյան տեսարանները, սակայն միևնույն ժամանակ ամենից շատ սելֆիներ սոցցանցեր են գցվում Ասիայից: Այնտեղ «սելֆիների մայրաքաղաք» է հռչակվել Մակատին` Ֆիլիպինների մայրաքաղաքի ֆինանսական կենտրոնը: Այնտեղ 100 հազար մարդուն 258 հազար սելֆի է բաժին ընկել:
Ամենասելֆիաշատ քաղաքների թվում են նաև Մեքսիկայի Մոնտեռրյ և Կոստա Ռիկայի Սան Խոսե քաղաքները, Դոհան ու Դուբայը, Կուալա Լումպուրը, Սինգապուրը, Դելին:
Սելֆի-ակտիվությունը բարձր է նաև Մոսկվայում, Սան Պաուլուում, Բանգկոկում, Նյու Յորքում, Բեռլինում:
Ամեն օր սոցցանցերում 1 մլն սելֆի է հայտնվում, դրանց 30 տոկոսն անում են 18 - 24 տարեկան մարդիկ, մարդկանց 36 տոկոսը խոստովանում է, որ «ֆոտոշոփել» է իր սելֆին, ընդ որում` տղամարդիկ դա անում են կանանցից կրկնակի ավելի շատ: Միևնույն ժամանակ օրինակ Մոսկվայի պես քաղաքներում ավելի շատ սելֆի անում են կանայք: Սելֆիների ամենապոպուլյար «հերոսները» անողի ընկերներն են. սելֆիների 29 տոկոսում պատկերված են ընկերները:
Այլ թվերի կարելի է ծանոթանալ սկզբնաղբյուր կայքում` հղումով:










