Ճապոնացի թյուներները Toyota-ն վերափոխել են Aston Martin-ի ոճով

00:41 • 08.08.15

 Ճապոնական DAMD թյունինգային ընկերությունը  ներկայացրել է  Toyota GT86 կուպեի սեփական տարբերակը, որի դիզայնում տեղ են գտել Aston Martin V8 Vantage-ի արտաքին տեսքի և ինտերիերի տարրեր:


Ինչպես գրում է Motor.ru-ն` թյուներները սահմանափակվել են արտաքին տեսքի և ինտերիերի վերամշակմամբ` ձեռք չտալով մոդելի տեխնիկական չափորոշիչներին:


«Տոյոտան» համալրել են ռադիատորի վանդակաճաղերով դիմային բամպերով (թափարգել)` «Ասթոն Մարտինի» ոճով, հետին բամպեր` հավելյալ կողային օդամղիչ անցքերով: Սպորտային կուպեի սրահը պատված է շագանակագույն կաշվով:


Բացի այդ, Toyota GT86-ը ստացել է 19 դյույմանոց անվահեծեր` Bridgestone Potenza անվադողերով, ինչպես նաև ACRE արգելակման մեխանիզմներ:

 

Ճապոնացի թյուներները Toyota-ն վերափոխել են Aston Martin-ի ոճով