6 ծրագիր աշխատանքից մշտապես շեղվող անձանց համար
Լուսանկարը՝ happinessbeyondgrief.com-ի
Աշխատանքի ժամանակ հեշտ է տարվել սոցիալական ցանցերով, հետաքրքիր տեսանյութերով՝ դժվարությամբ կենտրոնանալով գործի վրա։ Mashable.com կայքն առաջարկում է համակարգչային մի քանի օգտակար ծրագրեր, որոնք կօգնել խուսափել աշխատանքից շեղվելուց։
Isolator
Ծրագիրն օգնում է կենտրոնանալ համակարգչի միայն մեկ պատուհանի վրա՝ ծածկելով կամ անընթեռնելի դարձնել այլ պատուհանների բովանդակությունը։
Calendly
Այս ծրագիրն օգնում է հեշտությամբ կարգավորել օրակարգը, հաճախորդների կամ գործընկերների հետ հանդիպումներ նշանակել՝ գրանցելով ժամերը և ամսաթվերը։
Todoist
Այս ծրագիրը ստեղծվել է հատուկ այն մարդկանց համար, ովքեր չեն կարողանում ի մի բերել կատարվելիք հանձնարարությունները և անելիքները, որի պատճառով ոչինչ չեն հասցնում և աշխատանքը մնում է անավարտ։ Todoist-ը թույլ է տալիս գրանցել թե ինչ պետք է արվի, ապա դրանք անելուց հետո հնարավոր է հեռացնել անելիքների ցուցակից։
Calm
Calm-ը ստեղծվել է ծանրաբեռնված օրակարգով աշխատողների համար, ովքեր հնարավորություն չունեն լիարժեք հանգստանալու։ Այս պատճառով Calm-ն առաջարկում է իր հանգստացնող ծառայությունն՝ առցանց և բջջային հավելվածի միջոցով։ Դրանով կարելի է լսել հանգիստ երաժշտություն, թռչունների և անձրևի ձայներ, ինչպես նաև այնպիսի տպավորություն է ստեղծում կարծես այցելուն գտնվում է բնության գրկում։
Focus booster
Այս ծրագիրը հաշվում է, թե որքան ժամանակ է արդեն աշխատել օգտատերն, ապա խորհուրդ է տալիս 3-5 րոպե հանգստանալ, որից հետո կրկին հիշեցնում է անցնել աշխատանքի։ Ծրագիրը ստեղծողները վստահեցնում են, որ ավելի հեշտ և արդյունավետ է աշխատել, երբ ընթացքում կարճատև դադարներ են արվում։
Anti-social
Anti-social ծրագիրն արգելափակում է բոլոր սոցիալական ցաները և թույլ չի տալիս դրանց շեղել օգտատիրոջը։ Աշխատանքն ավարտելուն պես հնարավոր է դառնում սոցիալական ցանցերը հանել արգելափակումից, երբ ամեն ինչ արված է։










