«Ֆոտոլրտեսները» լուսանկարել են թարմացված Lexus LX-ը (լուսանկարներ)
Լուսանկարները՝ Autonews-ի
«Ֆոտոլրտեսները» լուսանկարել են թարմացված Lexus LX ամենագնացը, գրում է korresponednt.net-ը։
Մեքենայի պաշտոնական շնորհանդեսը պետք է տեղի ունենա առաջիկա օրերին։
Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ մոդելը ստանալու է 383 ձիաուժ հզորությամբ 5.7 լիտրանոց V8 բենզինային շարժիչ։ Շարժիչն աշխատելու է վեցաստիճան ավտոմատ փոխանցման տուփով։
Լուսանկարներից երևում է, որ մեքենայի արտաքին դիզայնը ենթարկվել է որոշ փոփոխությունների։














