Գերմանիայում հաքերը կարողացել է միանալ հիվանդանոցներից մեկի բուժսարքավորմանը

17:00 • 10.08.15

Գերմանական Հայդելբերգ քաղաքից IT մասնագետը կարողացել է հեռակա կարգով միանալ հիվանդանոցներից մեկի բուժսարքավորմանը և կառավարել այն, հաղորդում է ТАСС-ը։

 

Դա արվել է փորձի շրջանակում, որը պետք է ցույց տար, թե ինչպես սարքավորման թույլ պաշտպանությունը կարող է սպառնալ հիվանդի կյանքին՝ չարագործների գործողությունների դեպքում:

 

Իր նոութբուքի օգնությամբ հաքերը կարողացել է կանգնեցնել արհեստական շնչառության գործընթացը, ինչպես նաև՝ արգելափակել սարքի բոլոր գործառույթները:

 

«Հարձակման» հետևանքով ոչ մի հիվանդ չի տուժել: Մասնագետին վարձել է հիվանդանոցը՝ սարքավորման թույլ պաշտպանությունը և այն «կոտրելու» հնարավորությունը բացահայտելու նպատակով:

 

Փորձը նախաձեռնողները չեն բացահայտում բժշկական սարքավորման արտադրողի անունը, որի դեմ իրականացվել է «հաքերային հարձակումը»: Այդպես նրանք ընկերությանը հնարավորություն են տալիս կատարելագործել պաշտպանության համակարգը և լուծել այդ խնդիրը:

 

Գերմանիայում հաքերը կարողացել է միանալ հիվանդանոցներից մեկի բուժսարքավորմանը