Լրատվամիջոցները հայտնել են նոր iPhone-ի շնորհանդեսի ամսաթիվը
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է սեպտեմբերի 9-ին հանրության դատին ներկայացնել նոր սերնդի iPhone սմարթֆոնը։ Այդ մասին հայտնում է BuzzFeed News-ը՝ վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրների։
Երկար սպասված նորույթի շնորհանդեսը կկազմակերպվի հատուկ միջոցառման շրջանակում:
Հայտնի է, որ նոր սերնդի սմարթֆոնը համալրված կլինի Force Touch էկրանով, A9 պրոցեսորով, ավելի արագ LTE կապով:
Աղբյուրների փոխանցմամբ՝ միջոցառման ժամանակ ծրագրված է նաև կատարելագործված Apple TV հեռուստացույցի և iPad-ի նոր մոդելի շնորհանդեսը:
Ենթադրվում է, որ եթե Apple-ն իրոք սեպտեմբերի 9-ին ներկայացնի նոր iPhone-ը, ապա սարքի նախնական պատվերները կսկսի ընդունել ամսի 11-ից:










