ՆԱՍԱ-ն սկսում է ուղիղ հեռարձակել ռուս տիեզերագնացների թռիչքը դեպի բաց տիեզերք

18:24 • 10.08.15

ՆԱՍԱ-ն այսօր 17:05-ից սկսել է ուղիղ հեռարձակել ռուս տիեզերագնացների թռիչքը դեպի բաց տիեզերք: Հեռարձակումը դիտել հնարավոր է տիեզերական գործակալության կայքում:

Այս մասին գրում է Газета.ru-ն։

Բաց տիեզերք են դուրս գալու տիեզերագնացներ Գենադի Պադալկան և ՄԻխայիլ Կորնիենկոն: Վերջինիս համար այս փորձը երկրորդն է, իսկ Պադալկայի համար, ով ռեկորդակիր է բաց տիեզերք դուրս գալու առումով, տասներորդն է:

Նախատեսվում է, որ տիեզերքում գտնվելու տևողությունը կկազմի 6 ժամ 28 րոպե:


 

ՆԱՍԱ-ն սկսում է ուղիղ հեռարձակել ռուս տիեզերագնացների թռիչքը դեպի բաց տիեզերք