Միջերկրական ծովում 10000 տարվա հնության հսկա հուշարձան են հայտնաբերել
Իտալացի և իսրայելցի հնագետները Սիցիլիայի ափերի մոտ խոշոր հուշարձան են հայտնաբերել` շուրջ 10000 տարվա հնությամբ: Ինչպես հայտնում է Корреспондент-ը` Naked-Science-ին հղումով, գտածոն հայտնաբերվել է ծովի քարտեզի կազմման ժամանակ:
Գիտնականների խոսքով` մոնոլիթ կառույցը մարդիկ կանգնեցրել են առնվազն 9500 տարի առաջ: Հուշարձանում արված անցքերը ապացուցում են դա: Այն բաժանված է երկու մասի, որոնց երկարությունը կազմում է 12 մետր: Ներկա պահին գտածոն ուսումնասիրվում է:
Գիտնականները կարծում են, որ 9500 տարի առաջ այդ վայրում երկու կղզի է եղել, որոնք միացված են եղել նեղ հատվածով: Այդչափ բարդ կառույցի գոյությունը խոսում է այն մասին, որ մինչև ջրհեղեղը այնտեղ զարգացած բնակավար է եղել:
Գիտնականները հույս ունեն, որ գտածոն թույլ կտա ավելին իմանալ մեզոլիթի դարաշրջանում մարդկանց զարգացման մասին:










