Հոգեբանները պարզել են, որ պատասխան ժպիտը «վատ նշան է»
Հոգեբանները պարզել են, որ մարդիկ հակված են պատասխան ժպտալ միայն այն ծանոթներին, ընկերներին և գործընկերներին, որոնք իրենցից ցածր սոցիալական աստիճանի վրա են գտնվում: Корреспондент-ի հաղորդմամբ` հետազոտության արդյունքները ներկայացվել են Тhe Аnnual Society for Neuroscience conference համաժողովի ժամանակ:
Այս եզրահանգմանը գիտնականները եկել են կամավորների մասնակցությամբ անկացված հատուկ փորձի արդյունքում: Պարզվել է, որ եթե փորձի մասնակիցներին ժպտում է իրենց ղեկավարը կամ իրենց համար կարևորություն ունեցող մեկը, նրան ժպիտով չեն պատասխանում: Իսկ իրենցից ավելի ցածր սոցիալական կարգավիճակ ունեցողների նկատմամբ, կամավորների կարծիքով, նման վերաբերմունք չի ցուցաբերվել:
Հետազոտության հեղինակների կարծիքով` պատասխան ժպիտի երևույթը բացատրվում է ավելի «թույլերին» հովանավորչություն և աջակցություն ցույց տալու ենթագիտակցական հնագույն բնազդով:










