Toyota-ն 2016-ին նոր կոմպակտ քրոսովեր կներկայացնի (լուսանկար)

16:52 • 10.08.15

Toyota ընկերությունը զբաղված է նոր կոմպակտ քրոսովերի ստեղծման աշխատանքներով, որը պատրաստվում է ներկայացնել 2016-ին, գրում է autonews.ru-ն։

 

Նախնական տվյալների համաձայն՝ այն կոչվելու է Auris Cross։ Ներկա պահին մոդելը ճանապարհային փորձարկումներ է անցնում։

 

Մեքենան կներկայացվի Ժնևի ավտոսրահում, որը կբացվի 2016-ի մարտին։ 

 

Մոդելի հիմնական մրցակիցը կլինի Nissan Qashqai-ը։ Մեքենան կստեղծվի Toyota-ի գլոբալ հարթակի վրա, որը Volkswagen ընկերության MQB-ի նմանակն է։ Դրա շնորհիվ մեքենան կտարբերվի ընդարձակ ինտերիերով։

 

Մեքենան կունենա 2.0լ, 2.5լ բենզինային կամ 2.2լ դիզելային շարժիչ։ Գնի մասին ոչինչ հայտնի չէ։ 

Toyota-ն 2016-ին նոր կոմպակտ քրոսովեր կներկայացնի (լուսանկար)