Huawei-ն օգոստոսի 20-ին կներկայացնի նոր Honor 7i սմարթֆոնը
Չինական Huawei ընկերությունը տարածել է լուսանկար, որում ասվում է, որ օգոստոսի 20-ին կկայանա Honor 7i սմարթֆոնի շնորհանդեսը, գրում է 3dnews.ru-ն։
Սարքի գլխավոր առանձնահատկությունը շարժական տեսախցիկի առկայությունն է։ Շարժական փոքրիկ հարթակի վրա տեղակայված են հիմնական և առջևի տեսախցիկները և երկու լուսադիոդային լուսարձակներ։ Այն դուրս է մղվում սարքից հատուկ դրա համար նախատեսված կոճակի օգնությամբ։
Ըստ ենթադրությունների՝ սմարթֆոնը համալրված է 64 բիթանոց Qualcomm Snapdragon 615 պրոցեսորով, որն ունի 1,5ԳՀց հզորություն։ Այն ունի Adreno 405 գրաֆիկական կոնտրոլեր։ Օպերատիվ հիշողությունը 2 կամ 3 ԳԲ է, իսկ ներկառուցված հիշողությունը՝ 16 կամ 32 ԳԲ։
Էկրանի լուծաչափը հայտնի չէ։ Սմարթֆոնի գինը, ենթադրվում է, կլինի 320-400 դոլար։











