Jaguar Land Rover-ը Սլովակիայում գործարան կկառուցի՝ նոր Defender-ների հավաքման համար

16:38 • 11.08.15

Jaguar Land Rover ընկերությունը պլանավորում է նոր գործարան կառուցել Սլովակիայի արևմտյան հատվածում, գրում է autonews.ru-ն։

 

Ձեռնարկությունը տեղակայված է լինելու Նիտրա քաղաքում։
 

Նախնական տվյալների համաձայն՝ այն կգործարկվի 2017-ին։ Գործարանը տարեկան 300 000 ավտոմեքենա կթողարկի։

 

Նշվում է, որ թողարկվելիք մոդելներից առաջինը կլինի Defender-ների նոր սերունդը։ Ներկայում հայտնի է, որ մեքենան կթողարկվի միանգամից 5 տարբերակով։

Jaguar Land Rover-ը Սլովակիայում գործարան կկառուցի՝ նոր Defender-ների հավաքման համար