Joe's Jeans-ը թողարկել է ջինսե տաբատներ, որոնք սմարթֆոնի չափսով գրպաններ ունեն (լուսանկարներ)
Ջինսե տաբատների հետևի գրպաններում սմարթֆոն դնելը բազմաթիվ օգտատերերի համար շատ հարմար տարբերակ է, սակայն ոչ բոլոր սմարթֆոններն են տեղավորվում սովորական չափսով կարված գրպաններում, գրում է 3dnews.ru-ն։
Դա է պատճառը, որ Joe's Jeans ջինսե տաբատներ արտադրող ընկերությունը թողարկել է այնպիսի տաբատներ, որոնց գրպանները հարմարեցված են մեծ էկրաններ ունեցող սմարթֆոնների համար, ինչպես նաև՝ ունեն ներկառուցված լիցքավորման սարք։
Լիցքավորման սարքը հեշտությամբ ձեռքի տակ կհայտնվի անհրաժեշտ պահին, երբ բջջայինն անհրաժեշտ լինի լիցքավորել։
Սարքը տեղակայված է տաբատի կողային հատվածում։ Այն անհրաժեշտ է լարով միացնել գրպանում դրված սմարթֆոնին և սեղմել լիցքավորման կոճակը։
Տաբատն արժե 189 դոլար՝ առանց լիցքավորման սարքի։














